Լրահոս
Օրվա լրահոսը

Վուշի սերմերով պատրաստեք լուծողական, հակաբորբոքային դեղամիջոց

Նոյեմբեր 20,2017 12:30

Վուշի սերմերը կիրառվում են մի շարք հիվանդությունների դեպքում՝ հատկապես քրոնիկ փորկապության, գաստրիտների, հաստ աղու գործունեության խանգարումների, թունավորումների, չոր հազի, աթերոսկլերոզի ժամանակ:

Որպես լուծողական, հակաբորբոքային, հակաթունային միջոց պատրաստելու համար անհրաժեշտ է 7 գրամ վուշի սերմերին ավելացնել 1 բաժակ տաք ջուր, 15 րոպե թափահարել, քամել: Ընդունել 1/4 բաժակից օրը 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ եւ չմոռանալ, որ ամեն անգամ պետք է օգտագործել թարմ պատրաստված ջրաթուրմը:

Լուծողական մեկ այլ միջոց էլ կարող եք պատրաստել հետեւյալ կեպ. 1 թեյի գդալ սերմերին ավելացնել 1 բաժակ եռացրած սառեցրած ջուր, թողնել 10-12 ժամ, տաքացնել ջրաբաղնիքի վրա 5 րոպե, թափահարել 10 րոպե, քամել: Ընդունել 1 բաժակ՝ քնելուց առաջ: Հակացուցված է խոլեցեստիտի ժամանակ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

18.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930