Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 22-ին Բարենցի ծովից ներխուժող ցուրտ ճակատի անցմամբ պայմանավորված բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային շրջաններում` ձյան, Լոռիում, Կոտայքի, Արագածոտնի, Վայող Ձորի և Սյունիքի նախալեռնային շրջաններում ձնախառն անձրևի, Տավուշում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Արցախում անձրևի տեսքով:
Քամին արևմտյան՝ 3-8մ/վ, 22-ին սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում 20-25մ/վրկ, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում՝
Նոյեմբերի 20-ի գիշերը սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձնախառան անձրևի, ցածրադիր հատվածներում անձրևի տեսքով:
ՀՀ ԱԻՆ