Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բերդավանում հիմնվեց «Խաղաղության պուրակը» (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 18,2017 23:23

Այսօր` նոյեմբերի 18-ին, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում կայացավ ծառատունկ: Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան տանող ճանապարհի եզրերին` Բերդավանի մատուռի եւ Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողի շրջակայքում, հիմնվեց «Խաղաղության պուրակը»: Ծառատունկը կայացավ «Մեկ ընտանիք, մեկ ծառ» կարգախոսով: Յուրաքանչյուր բերդավանցի ծառ տնկելով` արմատների հետ հողում թղթին գրված իր ցանկություն էր զետեղում` ցանկանալով, որ այդ իղձն իրականանա: Ծառատունկի մասնակիցների համար հյուրասիրություն էր կազմակերպվել: Երեւանից ժամանած ազգագրական համույթը հանդես եկավ երգ ու պարով՝ բերդավանցիներին համակելով ուրախությամբ:

Ծառատունկին մասնակցում էին ոչ միայն Բերդավան գյուղի բնակիչներ: Միջոցառմանը մասնակցում էր խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ Վարազդատ Ամիրաղյանը, Նոյեմբերյանի սահմանագոտին պաշտպանող զորամասի զինծառայողներ: Ծառատունկին աջակցություն էր ցուցաբերել ռուսաստանաբնակ բերդավանցի Արթուր Զուրաբյանը, տնկիները տրամադրել էր «Զիկատար» անտառային ուսուցման կենտրոնը:

Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ ծառատունկ ամեն տարի է կատարվելու: Նրա խոսքերով`ծառատունկի նպատակը ոչ միայն Բերդավանի տարածքը կանաչապատելն է, այլ նաեւ բերդավանցիներին լավ գործերի իրականացման համար համախմբելը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930