Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վանաձորում «Բարգավաճ Հայաստան»-ը շարունակելու է բոյկոտը

Նոյեմբեր 18,2017 22:29

Aravot.am-ը Հայաստանի Հանրապետական եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունների Վանաձորի տարածքային կառույցների միջեւ կնքված համագործակցության հուշագրի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության Վանաձորի համայնքի ավագանու անդամ Հրանտ Մարգարյանից, սակայն վերջինս նշեց, որ ինքը տեղյակ չէ. «Ես չեմ կարող մի բանը մեկնաբանել, որից ես տեղյակ չեմ: Դա իրենց իրավունքն է, ես ի՞նչ ասեմ»:

Փոխարենը ավագանու անդամը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք շարունակելու են բոյկոտը՝ չներկայանալով նիստերին. «Մենք չենք պատրաստվում ներկայանալ առաջիկա արտահերթ նիստին: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, շարունակելու ենք բոյկոտը»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին տեղի է ունենալու համայնքի ավագանու հերթական նիստ: Սակայն քիչ առաջ Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրվեց հայտարարություն, որ նոյեմբերի 21-ին նշանակված է ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ ՀՎԿ կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանին նշանակել համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930