Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյանն անբարոյականներ էր անվանում համաձայնության որոշումից շեղվածներին (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2017 21:29

Քիչ առաջ Հայաստանի Հանրապետական եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների Վանաձորի տարածքային կառույցները համագործակցության հուշագիր են կնքել: Հուշագրում նշվում է, որ համագործակցության նպատակն է Վանաձոր քաղաքի կառավարման համամասնորեն եւ համատեղ պատասխանատվությունը ստանձնելը: Իսկ համագործակցության արդյունքում ՀՎԿ կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանը կզբաղեցնի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի է, ինչ «Լուսավոր Հայաստան եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հետ «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու անդամները եւս բոյկոտում էին՝ չմասնակցելով նիստերին:

Իսկ  նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը ոչ իրավազոր համարեց օրենքի այն դրույթը, որին հղում անելով ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները նիստեր էին գումարում եւ որոշումներ կայացնում: ՍԴ-ի որոշումից ընդամեnը մեկ շաբաթ անց ՀՀԿ-ն ու ՀՎԿ-ն կնքեցին նշված հուշագիրը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ փակ-գաղտնի քվեարկությամբ Մամիկոն Ասլանյանը ընտրվեց քաղաքապետ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունից եւ ոչ մեկը չի խախտել նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը. «Ես վստահ եմ, որ իմ քաղաքական թիմը հստակ ընտրել է իր սկզբունքի համաձայն, ինչ որոշում որ եղել է: Իսկ նրանք, ովքեր շեղվել են ընդհանուր համաձայնության որոշումից, նրանք ուղղակի անբարոյականներ են»:

Aravot.am-ին չհաջողվեց կապ հաստատել Արկադի Փելեշյանի, ինչպես նաեւ ՀՎԿ խմբակցության մյուս անդամների հետ, բոլորի հեռախոսահամարներն անհասանելի են:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930