Լրահոս
Օրվա լրահոսը

«Համայնքապետի թեկնածուն դիմում գրելիս ուղղագրական կոպիտ սխալներ է թույլ տվել». լեզվաբան

Նոյեմբեր 18,2017 17:41

«Այսօր մայրենի լեզվի հետ կապված ավելի շատ մտահոգություններն են ավելացել, քան խնդիրները»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց լեզվի տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը: Մանրամասնելով իր մտահոգությունները՝ լեզվաբանը բերեց օրինակներ կապված տեղական ինքնակառավարման մարմինների՝ ՏԻՄ ընտրությունների եւ ընդհանրապես հանրային կյանքի տարբեր ոլորտներում մարդկանց մոտ անտարբերության, անբարեխղճության, անպատասխանատվության մասին, որոնք, ըստ նրա, գնալով գերակշիռ տեղ են գրավում:

«Հիմա խոշորացում է գնում, համայնքապետերի ընտրություններ են կայանում, մարդիկ առանց ուշադրություն դարձնելու իրենց գրագիտությանը՝ գրանցվում են որպես թեկնածու»,-ասաց լեզվաբանը՝ առանձնացնելով այն փաստը, թե ինչպես համայնքապետի թեկնածուներից մեկը ընտրական հանձնաժողովին դիմում գրելիս ուղղագրական կոպիտ սխալներ է թույլ տվել՝ գրելով Սարգիսը՝ «ք» տառով, տարածքը՝ ց-ով,  «Գուցե գյուղում նա շատ բարեկամներ, ընկերնե՞ր ունի, բայց պետությունը պետք է այսուհետ մտածի, որ պաշտոնատար անձերը ոչ միայն կազմակերպչական ունակություններ պետք է ունենան, այլ նաեւ լավ տիրապետեն մայրենի լեզվին»:

Անփութության եւ անտարբերության մի մասն էլ պարոն Միրզոյանը կապեց վերջերս թերթերից մեկում իր հասցեին տպագրված անստորագիր մի տեղեկատվության, որին կից տպագրվել է նաեւ լեզվաբանի լուսանկարը: Մինչ որոշ ժամանակ անց տպագրվել է պարզաբանում, թե վրիպակը կապված է եղել անվան հետ եւ այն ոչ մի կապ չունի Լավրենտի Միրզոյանի հետ, վերջինս հոգեկան մեծ ապրումներ է ունեցել:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930