Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ արդյունքներ ունեն ապրիլյան պատերազմին սպանված հայ զինվորների մարմիններն անարգելու, վայրագությունների վերաբերյալ զեկույցները. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 18,2017 12:12

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից սպանված հայ զինվորների մարմիններն անարգելու, վայրագությունների վերաբերյալ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը զեկույցներ էր ուղարկել միջազգային կազմակերպություններ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մելիքյանը, խոսելով այդ մասին, նշել է. «Այդ զեկույցը բարձրաձայնվեց, ուղարկվեց բազմաթիվ կառույցների, մեր սփյուռքի կառույցները բավական ինտենսիվ կարողացան տարածել, նաեւ դիվանագիտական ճանապարհով ուղարկվեց»: Ինչ վերաբերում է արդյունքներին, ըստ Մելիքյանի. «Արդյունքներն իրավապաշտպան կամ ոչ իրավապաշտպան կառույցների կողմից հղումներն են: Եվ այդպիսի հղումներ մենք ունենք, օրինակ, Freedom House-ի կողմից, մենք ունենք միջազգային հակաճգնաժամային խմբի կողմից հղումներ՝ իրենց ամենախորքային զեկույցում»»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930