Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանի զգուշավոր 2-ը կառավարությանը. «Ժամանակ»

Նոյեմբեր 18,2017 11:44

Հայաստանում դեռևս դժվար տնտեսական վիճակ է, ես չեմ ուզում ձևացնել, թե դա այդպես չէ, երեկ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ ասելով, որ եթե Հայաստանը շարունակի տնտեսական բարեփոխումները, ապա մարդիկ ավելի քիչ կլքեն երկիրը և կմնան Հայաստանում աշխատելու: Փաստորեն, ԱՄՆ դեսպանը միանգամից անում է երկու բացասական արձանագրում՝ Հայաստանում տնտեսական դժվար վիճակ է, և այսպես ասած՝ բարեփոխումները չեն տալիս արդյունք, և մարդիկ հեռանում են Հայաստանից:

Այլ կերպ ասած՝ ԱՄՆ դեսպանը ցածր գնահատական է նշանակում ներկայումս վարվող տնտեսական քաղաքականությանը, կառավարման արդյունքին: Դժվար է ասել, թե հատկապես ո՞վ է ստանում այդ գնահատականը՝ վարչապետ Կարեն Կարապետյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը, սակայն մի բան, թերևս, ակնհայտ է, որ մեղմ ասած՝ հաճախ չես տեսնի, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը անի հայտարարություններ, որտեղ բացասական գնահատականը գերակշռում է դրականին: Դա նշանակում է, որ Նահանգները դժգոհ է ինչ-որ բանից: Հատկապես ինչից, դժվար է ասել, բայց խոսքն, իհարկե, վերաբերում է կառավարման որակին, տնտեսական քաղաքականությանը, այսպես ասած՝ բարեփոխումներին:

Հիշարժան է, որ դեսպան Միլզը բավականին բացասական կարծիք էր հայտնել նախորդ կառավարության գործունեությունից, երբ պաշտոնանկ էր եղել Հովիկ Աբրահամյանը: Նա հայտարարել էր՝ Միլզը, որ կառավարությունը անբավարար էր աշխատել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, և այդ իսկ պատճառով էլ ԱՄՆ-ն ֆինանսավորել էր հակակոռուպցիոն խորհրդի համար ֆինանսավորման ընդամենը 2 տոկոսը, այսինքն՝ Ռիչարդ Միլզը 2 էր գնահատել Հովիկ Աբրահամյանի կառավարության արդյունավետությունը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930