Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան բռնության օրինագծի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 18,2017 11:11

Ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի նախագիծը, որը հանրային բուռն քննարկումների առիթ դարձավ ու նաեւ հանդիպեց որոշ շերտերի անհամաձայնությանն ու քննադատությանը, ենթարկվել է փոփոխությունների:

Փոփոխություն է կրել նաեւ օրինագծի վերնագիրը: Նախկինում այն կոչվում էր. «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծ, այժմ ունի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանումը:

Սա նույնպես բողոքի տեղիք է տվել: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպությունը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ, մասնավորապես նշել էր.

«Դեռեւս վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության։ Անհատի պաշտպանության ու աջակցության շեշտադրումից փոխվելով դեպի ընտանեկան համերաշխություն, որն իրավական որեւէ սահմանում չունի եւ հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձեւակերպումների հետ։ Նշենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ի սկզբանե բարձրաձայնել է նախագծում տեղ գտած մի շարք խնդիրների մասին, սակայն այժմ, նմանատիպ՝ կոնցեպտուալ, գաղափարական եւ մարդու իրավունքների հիմնադրույթներն անտեսող փոփոխություններից հետո, իր անհամաձայնությունն է հայտնում նման նախագծի առնչությամբ»:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է. «Այժմ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի իրավաբաններն ուսումնասիրում են նախագծում տեղ գտած փոփոխությունները, եւ շուտով մենք մանրամասն անդրադարձ եւ իրավական գնահատական կհնչեցնենք՝ ամեն փոփոխված դրույթի վերաբերյալ։ Մինչ այդ, որպես ընտանեկան բռնության խնդրով զբաղվող հասարակական հիմնական մասնագիտացված կառույց, ՀՀ կառավարությունից եւ ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջում ենք․ Ա․ Վերականգնել օրինագծի նախկին անվանումը, որը բխում էր անհատի իրավունքի պաշտպանության հրամայականից եւ համապատասխանում՝ ընտանեկան բռնությունը կարգավորող իրավական փաստաթղթերի միջազգային ձեւակերպմանը։ Բ․ Զերծ մնալ օրինագծում՝ մարդու իրավունքներին եւ միջազգային իրավական նորմերին հակասող,  օրինագիծը խեղաթյուրող փոփոխություններ իրականացնելուց»։

ՀՀ արդարադատության նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչով է պայմանավորված օրենքի նախագծի վերնագրի փոփոխությունը ու նաեւ ինչ էական տարբերություններ կան նոր օրինագծում՝ նախորդի համեմատությամբ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930