Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախ պետությունը վաղուց փաստ է Եվրոմիության համար. «Ազգ»

Նոյեմբեր 18,2017 10:55

Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կանոնավոր հանդիպումները երկկողմ ռազմավարական համագործակցության, ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին երկու երկրների մասնակցության վկայություններից են:

Սակայն հորիզոնում ի հայտ է եկել նոր նրբերանգ. նոյեմբերի վերջերին Բրյուսելում սպասվում է Եվրոմիության հետ Հայաստանի շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Ավելին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արել է բարձրագոչ հայտարարություն, որի համաձայն Եվրոմիության հետ Հայաստանի համաձայնագրի ստորագրումից կախված կլինի ՀՀ ինքնիշխանության մակարդակը: Դա որոշ փորձագետների հիմք տվեց պնդելու, թե Երեւանը վերստին հայտնվել է իր զարգացման ճամփաբաժանում: ԻՆչպես 2013թ. հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը , ԵԱՏՄ-ին անդամակցելը խոչընդոտում է Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանը: Թե հետո ինչ տեղի ունեցավ 2013-ին, ամենքին հայտնի է: Այնուհետեւ մշակվեց ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր, որը չի պարունակում խիստ կտրական պայմաններ: Եթե համաձայնագրից հանենք դրա տնտեսական բաղադրիչը, ապա կուրվագծվի մի հետաքրքրական պատկեր, նշում է «Ռեգնում» գործակալությունը:

Դրա առաջին մասը հետեւյալն է: Բանն այն է, որ Եվրոմիության հետ բանակցություններ վարել է նաեւ Բաքուն: Բայց Եվրոմիությունը հրաժարվում է նախաբանում ներառել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանում» արտահայտությունը, ինչը միանգամայն ձեռնտու է Հայաստանին, քանի որ դա իրեն ապահովագրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսակետից: Ակնհայտ է, որ Հայաստանի հետ որոշակի ձեւակերպումներով համաձայնագիր ստորագրելովՙ Եվրոմիությունը չի կարող կամայականորեն այն փոխել Ադրբեջանի դեպքում: «Ենի Ազերբայջան» կուսակցության 25-ամյակի առթիվ օրերս ելույթ ունենալովՙ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ իր երկիրը մտադիր չէ սկզբունքային փոփոխություն կատարել ԼՂ հարցում իր որդեգրած դիրքորոշման մեջ: Խոսելով Եվրոպայի մասին, նա ընդգծեց, որ Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները ապրել են արհեստական ճգնաժամ, եւ եթե այդ ճգնաժամը խորանա, ապա Ադրբեջանն իրավասու կլինի կատարելու իր ընտրությունը: Բայց գլխավորը Ալիեւի այն պնդումն է, թե Ադրբեջանը թույլ չի տա հայկական երկրորդ պետության ստեղծում, թեեւ Արցախի Հանրապետությունը փաստորեն արդեն գոյություն ունի:

Ինտրիգի երկրորդ մասն այն է, որ Ադրբեջանը հասկացնել է տալիս, թե Արեւմուտքն է առաջ մղում հայկական երկրորդ պետության նախագիծը: Եվ եթե նախագահ Սարգսյանը հրաժարվի Եվրոմիության հետ ստորագրել համաձայնագիրը, ապա Հայաստանում որոշակի շրջանակներ նրան կմեղադրեն դավաճանության մեջ, որի պատճառով Հայաստանը «դադարում է լինել ինքնիշխան պետություն»:

Ինտրիգի երրորդ մասն այն է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձել են Ռուսաստանի միջոցով առաջ տանել ԼՂ հակամարտության կարգավորման իրենց տարբերակը, որի մանրամասնությունները հայտնի չեն: Սոչիում ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցելուց առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու անգամ բարձրացրեց այդ հարցը՝ ակնարկելով, որ այդտեղ շատ բան կախված է Ռուսաստանից եւ անձամբ Պուտինից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ԱԶԳ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930