Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգանակելու արվեստը. «Ազգ»

Նոյեմբեր 18,2017 10:20

Մի քանի օրից, առաջիկա հինգշաբթի, ամերիկյան Գոհաբանության տոնին, ավանդության համաձայն Լոս Անջելեսում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Հայաստանի անկախության սկզբում, 1993 թ.ին հիմնված այդ հիմնադրամը կարեւոր ու գլխավոր նախաձեռնություններից մեկը եղավ մեր Երրորդ հանրապետության, նպատակ ունենալով համախմբել մեր ողջ ժողովրդին Մայր հայրենիքի վերաշինության, զարգացման եւ հզորացման գաղափարի շուրջՙ նյութապես:

Առաջին տարիներին այն ոչ պատահականորեն դիտարկվում էր որպես գերազանցապես Սփյուռքի մասնակցության ապահովում: Հետագա տարիներին այդ գործում ընդգրկվեցին նաեւ Հայաստանի քաղաքացիները՝ գլխավորությամբ որոշ մեծահարուստների, ինչը հանդիսացավ սրբագրումը սկզբնական շրջանի միակողմանիության: Ավելի ուշ հանգանակությանը միացան նաեւ պետական մի շարք հիմնարկներ՝ պարտադրաբար:

Առաջին այդ տարիներին հիմնադրամի լոզունգներից մեկը դարձավ ազգային տուրքի գաղափարի արմատավորումն ու գործնականացումը, որը, ավաղ, այդպես էլ չդարձավ համակարգված, կայուն, արդյունավոր իրականություն: Եվ ամբողջ հույսը մնաց հիմնադրամի սփյուռքում գործող տեղական կառույցների սքանչելի աշխատանքը եւ, հատկապես, հեռուստամարաթոնըՙ իր հանդիսավոր, ցուցադրական, երբեմն սրտառուչ, երբեմն էլ սնապարծ հայտարարություններով:

Սակայն նմանօրինակ բոլոր նախաձեռնությունների համար գլխավոր ու թերեւս միակ չափորոշիչը արդյունքն է, որը պահանջում է չոր հաշվապահություն: Իսկ այս պարագայում հաշվապահական հաշվեկշիռը իսկապես խեղճ է, եթե ոչՙ ամոթալիՙ մեր ժողովրդի համար: Անցնող 24 տարիների ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել է ընդամենը 232 միլիոն դոլար, որը հատկացվել է, անշուշտ սպասարկման, հեռուստամարաթոնի կազմակերպման եւ այլ ծախսերը հանած, հիմնականում Արցախի հրատապ որոշ կարիքների բավարարմանը: Դանդաղորեն, մասնակիորեն, կարկատաններով:

 

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ԱԶԳ» թերթի այս համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930