Լրահոս
Օրվա լրահոսը

Չեքիջյանն ու կապելլան վաղուց նույնացված են ընկալվում

Նոյեմբեր 18,2017 17:00

Ազգային օպերային թատրոնում դեկտեմբերի 5-ին պետական մակարդակով կնշվի լեգենդար կապելլայի՝ 2012-ից Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյա հոբելյանը, որի գեղարվեստական ղեկավարը 1961-ից դարձյալ լեգենդար խմբավար Հովհաննես Չեքիջյանն է: Ի դեպ, մաեստրոն երկու ծննդյան օր է նշում՝ 1927թ. դեկտեմբերի 23 եւ 1928թ. հունվարի 23: Ստացվում է, որ այս տարին հոբելյանական է նաեւ նրա համար:

Թե երգչախումբը, թե Չեքիջյանը պարգեւների ու մրցանակների պակաս չունեն, բայց, այնուամենայնիվ, մի բան պակասում է: Մեր երկրում մեծերին կենդանության օրոք մեծարելու դեռ խորհրդային ձեւերն են գործում, մինչդեռ ցանկալի է, որ արվեստի նման գործիչները կենդանության օրոք տեսնեն ու ստանան իրենց արժանի ու վաստակած գնահատականը: Երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը «Առավոտին» հայտնեց, որ մաեստրոյի հետ համաձայնության է եկել 2018թ. Հայաստանում հիմնել Չեքիջյանի անվան երգչախմբային արվեստի միջազգային փառատոն, բայց կարծում ենք, որ ճիշտ կլինի առաջին հերթին հենց կապելլան անվանակոչվի Չեքիջյանի անունով: Ի վերջո, հանրության շրջանում Չեքիջյանն ու կապելլան վաղուց նույնացված են ընկալվում:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

17.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Միանգամայն համաձայն եմ …

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930