ԵԿՄ Արաբկիրի տարածքային կառույցի նախկին նախագահ, նախկին քաղբանտարկյալ, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանից հետաքրքրվեցինք` արդեն մեկ տարուց ավելի Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարար է եւ իր գործունեությունը սկսեց բարեփոխումներով. իր կարծիքով՝ նա լա՞վ նախարար է:
«Բանակը հասկանալու համար պետք է մարդը զորքերում ծառայած լինի, ինքը կարծեմ ասաց, որ չի ծառայել: Եթե զորքերում չի ծառայել, պիտի տառապի, որպեսզի հասնի լավ նախարարի կոչմանը: Ես չեմ կարծում, որ չի հասնի, ուղղակի մի քիչ խելոք պիտի լինի: Թեպետ մեր երկրում դա էլ այդքան դեր չունի. վերեւներում կարան ասեն` լավն ես, բայց չխառնվես մեր գործերին»,- ասաց մեր զրուցակիցը:
«Առավոտ»
17.11.2017