Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարճատուկը (ցիկորի) վերացնում է լյարդի, լեղապարկի ֆունկցիայի խանգարումները

Նոյեմբեր 18,2017 13:00

Ճարճատուկը, կամ ինչպես հայտնի է՝ ցիկորին, բավական օգտակար դեղաբույս է: Այն օժտված է լեղամուղ, միզամուղ, հակաբորբոքային, ախորժաբեր հատկություններով: Հաջողությամբ կիրառվում է մարսողության խանգարումների (փքվածության, գլխացավեր, դանդաղ մարսողության) շաքարային դիաբետի, նյարդային գերգռվածության ժամանակ:

Դեղատոմսեր եւ պատրաստուկներ

Լեղուղիների շարժողունակության խանգարումներ

1 թեյի գդալ բույսին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել մինչեւ սառելը՝ թողնել սենյակային ջեմաստիճանում՝ կափարիչով ծածկված վիճակում, քամել: Ընդունել 0.5 բաժակ՝ օրը 2 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Լյարդի, լեղապարկի գործունեության խանգարումներ

1գդալ մանրացված արմատներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, եռացնել մարմանդ կրակի վրա 10 րոպե, սառեցնել, քամել: Ընդունել 0.5 բաժակ՝ օրը 2-3 անգամ:

Լյարդի ֆունկցիոնալ խանգարումներ

2 ճաշի գդալ մանրացված արմատներին ավելացնել 0.5 լիտր եռման ջուր, եռացնել մարմանդ կրակի վրա 15 րոպե, քամել: Եփուկին ավելացնել 2 ճաշի գդալ մեղր եւ 1 թեյի գդալ խնձորի քացախ: Ընդունել տաք վիճակում 0.5 բաժակից՝ օրը 2 անգամ՝ ուտելուց առաջ:

Ռեւմատիզմ

40 գրամ մանրացված արմատներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել եռացող ջրաբաղնիքի վրա 30 րոպե՝ անընդհատ խառնելով, քամել: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 3 անգամ:

Ճարճատուկի թուրմը օգտակար է նաեւ մազաթափության ժամանակ. 3 ճաշի գդալ մանրացված բույսին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել մարմանդ կրակի վրա 20 րոպե, թրմել 8 ժամ տաք տեղում, քամել: Քսել մազարմատներին՝ գլուխը լվանալուց հետո:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

17.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930