Լրահոս
Օրվա լրահոսը

Արագ եւ արդյունավետ միջոց՝ նյարդային գերհոգնածության, դեպրեսիայի ժամանակ

Նոյեմբեր 18,2017 12:30

Բոլորի կյանքում լինում է մի շրջան, որ ինչ-ինչ խնդիրներից ելնելով՝ ունենում են նյարդային գերհոգնածություն, հյուծվածություն, դեպրեսիա, որոնց չպետք է անտեսել: Այդ շրջանը ոչ միայն հոգեբանական, այլեւ ֆիզիկական տհաճություններ են առաջացնում եւ մարդը դառնում է թույլ, դյուրագրգիռ, անտրամադիր:

Այս վիճակից ազատվելու համար կարող եք բնական միջոցներով բուժման կուրս անցնել, որը ե՛ւ անվտանգ է, ե՛ւ արդյունավետ:

1 թեյի գդալ մանրացված սրոհունդի խոտին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 5 րոպե, քամել: Ընդունել 2 բաժակ՝ օրը 2 անգամ՝ ուտելու ընթացքում:

Դեպրեսիաների սկզբնական փուլում էլ առաջարկվում է. 1 ճաշի գդալ սրոհունդի խոտին ավելացնել 1 բաժակ եռման ջուր եւ 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ, տաքացնել ջրաբաղնիքի վրա 30 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 10 րոպե: Ընդունել 1/4 բաժակ՝ օրը 3 անգամ: Օգտագործելուց առաջ թափահարել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

17.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930