Իտալիայի Տարվիզիո քաղաքում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից առավել հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը:
Հայաստանցի շախմատիստն այսօր կայացած հինգերորդ տուրում միավորը բաժանել է ռուսաստանցի Դանիիլ Յուֆֆաի հետ եւ 4 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ