Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի չորրորդ փուլի երկրորդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւին:
Երկրորդ տուրից հետո հայաստանցի գրոսմայստերը 1,5 միավորով Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա), Անիշ Գիրիի (Նիդերլանդներ) եւ Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Նոյեմբերի 18-ին կայանալիք երրորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ