Իտալիայի Պարմայի բանտարկյալների համար նախատեսված հիվանդանոցում քաղցկեղից ուրբաթ օրը մահացել է իտալական մաֆիայի պարագլուխ, 87-ամյա Սալվատոր «Տոտո» Ռիինան: Նրա մահը վրա է հասել ժամեր անց, երբ Իտալիայի արդարադատության նախարարությունը թույլ էր տվել Ռիինայի ընտանիքի անդամներին այցելել նրան վերջինիս տարեդարձի կապակցությամբ:
Իտալիայի դատարանը սիցիլիական մաֆիայի պարագլխին դատապարտել էր 26 ցմահ ազատազրկումների՝ նրան մեղադրելով Իտալիայի այն դատախազների և իրավապահների սպանությունների կազմակերպման մեջ, ովքեր պայքարում էին Կոզա Նոստրայի դեմ:
Ռիինան առաջնորդել է իտալական քրեական աշխարհն ավելի քան 23 տարի, որի ընթացքում Հռոմում կազմակերպվել են պայթյուններ՝խլելով ավելի քան 150 մարդու կյանք:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: