Իջեւան քաղաքի Ասլանյան փողոցում 110 մետր երկարությամբ ճանապարհ ասֆալտապատվել է: Այդ նպատակով համայնքի բյուջեից ծախսվել է ավելի քան 10 միլիոն դրամ:
Իջեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ նախկինում Ասլանյան փողոցում ասֆալտապատում էր կատարվել հրատապ ծրագրերի իրականացման նպատակով պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցներով: Համայնքի ֆինանսական միջոցներով Ասլանյան փողոցի ասֆալտապատ ճանապարհը շարունակվել, երկարացվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ