Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միջնորդում եմ՝ դատարանը պահանջի Սմբատ Գալոյանի մասին օպերատիվ տեղեկություններ՝ նա գործակա՞լ է, թե՞՝ ոչ»

Նոյեմբեր 17,2017 19:00

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ գործով անջատված մասով ամբաստանյալ Սմբատ Գալոյանը ԱԱԾ գործակալ է:

«Կա հանցագործության պրովոկացիա, միջնորդում եմ, որ դատարանը պահանջի Սմբատ Գալոյանի մասին օպերատիվ տեղեկություններ՝ նա գործակա՞լ է, թե ոչ, եւ ինչ դերակատարում ունի այս գործում»,- իր հայտարարությունում նշեց Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ Սմբատ Գալոյանի միջոցով ստեղծվել է ենթադրյալ խումբ եւ այդ ամեն ինչի արդյունքում է Ժիրայր Սեֆիլյանը հայտնվել ամբաստանյալի աթոռին:

Դատարանն այս միջնորդությունը մերժեց:

Փաստաբանը նաեւ հիշեցրեց, որ Սմբատ Գալոյանին 2016 թվականի մայիսի 20-ից հետո առաջադրվել է նույն մեղադրանքը, ինչ այս խմբի մյուս անդամներին, բայց նա ստորագրությամբ ազատ է արձակվել, նրա մասով գործն անջատված է, ընթանում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930