Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանը երկրորդ անգամ հեռացվեց դահլիճից

Նոյեմբեր 17,2017 18:45

«Դատարանում մենք հետազոտում ենք Գեւորգ Սաֆարյանի ելույթները, բայց Գեւորգ Սաֆարյանը կալանավորված է, գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ու նրա նկատմամբ բռնություններ են տեղի ունենում: Այսինքն, մենք ցույց ենք տալիս Գեւորգ Սաֆարյանի՝ փառավոր հայ երիտասարդի կերպարը, բայց չենք բարձրաձայնում, որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ իր խցում երեկ բռնություններ են կիրառվել տարբեր պատճառներով»,- այսօր Շենգավիթ վարչական շրջանի դատարանում հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ այսօր դատարանը, դատական սանկցիա կիրառելով, հեռացրել էր դահլիճից Սաֆարյանին չորս ժամով, երբ չորս ժամ անց Սաֆարյանը վերադարձավ դահլիճ, չկար նրա պաշտպան Տիգրան Եգորյանը:

Սաֆարյանը հետաքրքրվեց դատարանից՝ ինչու չեն կանչել իր պաշտպանին՝ պնդելով, որ իր պաշտպանական իրավունքներն են ոտնահարվում: Տեղից ու նստած խոսելու համար դատարանը Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց, իսկ երբ Սաֆարյանը շարունակեց խոսել, դատարանը կրկին դատական սանկցիա կիրառեց՝ նրան հեռացնելով դահլիճից:

«Կան անձինք, որոնք ՔԿՀ վարչակազմում չեն կարողանում ապահովել Գեւորգ Սաֆարյանի անվտանգությունը, ուր է նրա փաստաբանը, ես նրա փոխարեն կմիջնորդեի Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը փոխել, որովհետեւ քրեակատարողական հիմնարկում Գեւորգն անվտանգ չէ»,- հավելեց Տիգրան Հայրապետյանը:

Դահլիճում նստածները սկսեցին ծափահարել ու այո բղավել ու ծափահարություններով ճանապարհեցին Գեւորգ Սաֆարյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930