Այսօր Գյումրու Շիրազի փողոցում, որտեղ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ոտքով քայլում էր վարչապետ Կարեն Կարապետյանը, նրան մոտեցավ մի կին՝ հարցնելով. «Կարելի՞ է ձեր հետ զրուցել, պարոն վարչապետ»։
«Իհարկե»,-մեծ սիրով համաձայնեց վարչապետը։ Երիտասարդ կինն ասաց․ «Մենք վերցրել ենք այս սալոնը, բոլորը նորավարտ են, հնարավոր չէ՞ մի երեք ամիս մեզ ժամանակ տան, չմտնենք հարկային դաշտ, որ աղջիկները կլիենտներ հավաքեն, նոր․․․»։
Վարչապետը ժպտաց, որին ի պատասխան՝ սկսնակ ձեռներեցը շարունակեց․ «Նյուժելի՞ ջահելների համար ոչ մի ծրագիր չկա այդ առումով»։ Կարեն Կարապետյանը ժպտալով հարցրեց․ «Ջահելների համար դա միակ անհրաժեշտ ծրագի՞րն է, նյուժելի, նյուժելի, բայց ինչի՞․․․ 3 ամիս հարկայինը ձեր մոտ չի մտնի, բայց էդ չէ ձեր պրոբլեմը, երիտասարդ սիրուն աղջկերք են, ես էլ ասի, ասում եք՝ նյուժելի չե՞ք կարա մեր մոտ մազերը կտրել»։ Երիտասարդ կինը սկսեց ծիծաղել, Կարեն Կարապետյանը ժպտաց ու ձեռքը մեկնելով՝ հաջողություն մաղթեց նրան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ