Նոյեմբերի 19-ին՝ երեխաներին բռնությունից պաշտպանելու օրվան ընդառաջ, «Մեդիա կենտրոնում» «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության անդամները խոսեցին դպրոցներում, ընտանիքներում երեխաների հանդեպ բռնություն կատարելու մասին։ Նախաձեռնության անդամ Միքայել Միքայելյանը նշեց, որ, եթե մի բան արվում է երեխայի կամքին հակառակ, ապա այն դաստիարակություն անվանել չի կարելի։
«Ես կարծում եմ, որ ընտանիքում հիմնականում սիրո պակասից է առաջանում բռնություն»։
Ըստ նախաձեռնության անդամ Արտյոմ Ղազարյանի, այն երեխաները, որոնք վաղ հասակում ենթարկվել են բռնության, հակված են բռնություն կիրառելու։ Նրա խոսքով՝ բռնությունը նվազեցնելու համար վաղ հասակից երեխաները պետք է իրազեկվեն իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին։
Արփինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ