Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտգործնախարարները քննարկելու են սահմանին լարվածության նվազմանը հասնելու մեխանիզմների ներդրման մասին». Թեւան Պողոսյան

Նոյեմբեր 17,2017 17:54

ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքով, առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-ՀՀ համաձայնագրում կան պրոհայկական դրույթներ:

«Եթե հայկական կողմը ճիշտ աշխատի, դրանք կարելի է ամրագրել նաև այլ կարևոր փաստաթղթերում»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Թեւան Պողոսյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը՝ բանախոսը կանխատեսեց՝ ինչի մասին է ընթանալու երկու նախարարների քննարկումը. «Իմ պատկերացմամբ, այդ հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկելու են սահմանին լարվածության նվազմանը հասնելու մեխանիզմների ներդրման մասին։ Բայց, չմոռանանք, որ այսպիսի պայմանավորվածություն ձեռք է բերվել դեռ 2016-ի մայիսին։ Ստացվում է՝  անցել է 1,5 տարի, բայց որևէ բան չենք տեսնում»։

Թևան Պողոսյանը միաժամանակ ասաց, որ մեծ սպասումներ չունի այդ հանդիպումից. «Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեծ փոփոխություններ պիտի լինեն։ ՄԽ-ն փորձում է ցույց տալ, որ գործընթացների մեջ է, որ եթե համանախագահ է փոխվում, ապա պիտի ակտիվացում լինի, բայց մի բան հայտնի է՝ մինչև ընտրությունները հզոր երկրների ղեկավարներն ուզում են ցույց տալ, որ իրենք աշխարհի համար ինչ-որ լավ բան են արել․․․ Կոնկրետ, տեսանելի տեղաշարժերի հասնելու համար մենք նախ մեր ներքին կյանքում պիտի փոփոխությունների հասնենք, հզորացնենք մեր երկիրը, մեր տնտեսությունը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930