Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է տեղական կարագ արտադրենք, որ էժան կարագ գնենք

Նոյեմբեր 17,2017 17:30

«Կարագի գնի էական բարձրացման պատճառը միջազգային գներն են, իսկ Հայաստանում արտադրողները պետք է մտածեն արտադրեն տեղական կարագը, որպեսզի ավելի էժան լինի: Մեկ տարվա ընթացքում կարագը թանկացել է 80-100 տոկոսով»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր «Բլից ինֆո» մամուլի սրահում կարծիք հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Պարոն Չիլինգարյանի համոզմամբ՝ վերջին 2-3 ամիսների ընթացքում թանկացումները նկատելի են դարձել, օրինակ` տավարի մսի արժեքը սկսվում է 2800-ից եւ հասնում մինչեւ 4000 դրամի. «Ուշագրավն այն է, որ թանկացումների հետ մեկտեղ նվազագույն աշխատավարձը, թոշակ չի բարձրանում: Գնալով աղքատության թիվը Հայաստանում մեծանում է, եթե նախատեսվում են թանկացումներ, պետք է համապատասխան պայմանները ստեղծեն, որպեսզի անապահով խավը կարողանա գոյատեւել»:

Անդրադառնալով ԵՏՄ միասնական դրույքաչափերի կիրառման հետեւանքով 750 ապրանքանիշերի թանկացմանը՝ Կարեն Չիլինգարյանն ասաց, որ մինչ օրս ՀՀ-ն ԵՏՄ-ին անդամակցության առավելությունը չի զգացել, եթե նախկինում ներկրման մաքսատուրքն առավելագույնը 10 տոկոս էր, հիմա գնալով ավելանում է. «Մեզ 2-3 տարով արտոնություն էին տվել տարբեր ապրանքների տեսանկյունից, բայց տարեցտարի ավելանում է ներկրման մաքսատուրքը: Սա իր հետ կբերի թանկացումների, այն ապրանքները, որոնք ներկրվում են 3-րդ երկրներից, նույնպես կթանկանան, որի պատճառով սոցիալական խնդիրներ կառաջանան»:

Թանկացումների մեխանիզմի մասին խոսելիս էլ Կարեն Չիլինգարյանն ընդգծեց, որ կառավարությունը պետք է զբաղվի այդ հարցերով. «Որոշ ապրանքների մաքսազերծման գինը կբարձրանա, հասնելով՝ 20-30 տոկոսի, որն էլ բերում է ներկրված ապրանքների թանկացմանը»:

Խոսելով Ամանորյա սննդամթերքի հավանական թանկացումներից, պարոն Չիլինգարյանը նշեց, որ Հայաստանում Նոր տարվա շեմին բոլոր ապրանքանիշերի գները կտրուկ բարձրանում են. «Երկու տարի առաջ միսը չէր թանկանում, իսկ այս տարի արդեն ամեն ինչը թանկացավ, եւ ոչ մի լավ բան չեմ սպասում 2018 թվականի բյուջեից»:

Գրետա ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930