Լրահոս
Օրվա լրահոսը

Մահչուփյանը քննադատել է Թուրքիայի իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը

Նոյեմբեր 17,2017 17:15

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը թուրքական ընդդիմադիր «T24» լրատվական կայքում հրապարակել է հոդված՝ «Իշխանության նախընտրությունները և պատասխանատվությունը» խորագրով: Դրանում Մահչուփյանը անդրադարձել է մասնավորապես Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության վարած ներքին և արտաքին քաղաքականությանը:

Մահչուփյանի կարծիքով իշխանությունները թե՛ արտաքին քաղաքականություն, թե՛ քրդական հարցում ոչ իրատեսական և հակադեմոկրատական նախընտրություններ են անում:

Նա նշում է, որ ԱԶԿ-ն Թուրքիային հեռացնում է օրենքի երկրի սկզբունքներից: Դրա հետևանքով սահմանափակվում է երկրում խոսքի ազատության իրավունքը: Այդ ամենը իհարկե գալիս է ԱԶԿ-ի ղեկավարից, այսինքն Թուրքիայի նախագահից:

Մահչուփյանի խոսքերով ԱԶԿ-ի վարած քաղաքականության հետևանքով Թուրքիայում անկում է ապրում նաև տնտեսությունը, ֆինանսական քաղաքականությանը հայտնվում է փակուղում:

Նա նշել է նաև. որ քրդական հարցում նույնպես հեռանկարներ չեն երևում: Քանի որ ընթացող թուրք-քրդական բախումները ավելի են դժվարացնում հարցի կարգավորումը:

Արտաքին քաղաքականությունում Թուրքիայի դիրքերը նույնպես ամուր չեն ըստ հեղինակի:

«Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների հետևանքով, Թուրքիան կորցրեց Մերձավոր Արևելքում իր իրական միակ դաշնակցին՝ Իրաքյան Քուրդիստանին: Փոխարենը Թուրքիան այժմ ընկել է Ռուսաստանի և Իրանի վարած արտաքին քաղաքականության հոսանքի մեջ, ինչը երկրի համար բացասական հետևանքներ կարող է ունենալ»,-գրում է Մահչուփյանը:

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930