Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան, Կատար և Քուվեյթ կատարած այցերից հետո պատասխանել է իրեն ուղեկցող թուրք լրագրողների հարցերին:
Ըստ «Haberturk» լրատվամիջոցի՝ Էրդողանը լրագրողներին պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է նաև ղարաբաղյան հակամարտության հարցը:
«Մենք ասացինք, որ, եթե Ռուսաստանը այդ հարցին կարևորություն տա, դա օգտակար կլինի: Պուտինը դրան դրական է վերաբերվում, սակայն ինչպես տեսնում եմ, նա այդքան էլ մեծ հույսեր չունի: Կարծում եմ դրա պատճառը կողմերի որդեգրած դիրքորոշումն է: Նրան ասացի, որ 5 շրջանների վերաբերյալ դրական քայլեր են արվել. նրանք (հայկական կողմը -խմբ) դուրս կգան այդ շրջաններից»,-ասել է Էրդողանը:
Աղբյուր` Ermenihaber.am