Լրահոս
Օրվա լրահոսը

Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը

Նոյեմբեր 17,2017 16:09

Արդվի գյուղի բնակիչները խիստ մտահոգված են «Միռամ» ընկերության կողմից ներկայացված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների ծրագրով, որի 2-րդ հանրային լսումները նշանակված են դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, Մղաթում: Չնայած որ նոր հայտով ծրագիրը պետք է իրականացվի Մղարթ գյուղի տարածքում, ծրագրի անմիջական ազդեցությունը Արդվի գյուղի վրա է լինելու: Նախ Շեկաղբյուրի հանքերևակման ծրագրի ամենամոտ համայնքը Արդվին է Մղարթից էլ մոտիկ, որը հանքերևակումից հեռու է ընդամենը 2 կմ և Արդվի գյուղի կողմում է, ինչի մասին նոր հայտում նշված չէ: իսկ Մղարթը գտնվում է հանքերևակումից 3.2 կմ հեռավորության վրա: Այս տարածքում է գտնվում Արդվի գյուղի խմելու և ոռոգման ջրի ակունքը: Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում մեր ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով: Համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվելը և ապրելը կդառնա ոչ նպատակահարմար: Կխախտվեն առողջ շրջակա միջավայրում ապրելու և առողջության մեր իրավունքները, որոնք մարդու հիմնարար իրավունքներն են:

Մենք հայտարարում ենք, որ Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս այս ծրագրի իրականացմանը: Արդվին պետք է մնա էկոլոգիապես մաքուր գյուղ:

«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՆՏԱՐԲԵՐ ՉՄՆԱԼ Եւ ՔՈ ՁԱՅՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ Եւ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՐ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ԱՐԺԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՅՍ ՀՐԱՇԱՔ ԳՅՈՒՂԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԸՆԴԵՄ ՄԻ ԱՆՑՈՂԻԿ ԲԻՐԴԱՆ ԱՂԱՅԻ ԱՆՀԱԳ ԱԽՈՐԺԱԿԻ: (ՏԵՍ՝ կից նյութերը)

    https://hetq.am/arm/news/83583/shekaxbyuri-osku-pasharneri-nkatmamb-havaknutyunner-unecox-ynkerutyuny-krkin-hanrayin-qnnarkum-e-anckacnelu.html

    Դերասանուհի Անահիտ Մութաֆյանի բաց նամակը ՀՀ վարչապետին` փրկեք Արդվին ոսկու տենդով տառապող անկուշտ պաշտոնյաներից՝
    https://ecolur.org/hy/news/mining/actress-anahit-mutafyans-open-letter-to-armenian-premiere-save-ardvi-from-officials-suffering-from-gold-mania/9493/

    Գուգարաց թեմն իր մտահոգությունն է հայտնել Արդվի համայնքի տարածքում ոսկու որոնման աշխատանքների առնչությամբ
    https://ecolur.org/hy/news/mining/gugarats-diocese-expressing-its-concern-with-gold-prospecting-in-ardvi-community/9398/

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930