Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ կանեին այդ նույն ուսանողները Աբաջյանենց, Ադամենց, Արթուրենց, Կրպեյանենց տուն գնային». Գառնիկ Իսագուլյան

Նոյեմբեր 17,2017 15:36

«Ի պատիվ երիտասարդ տղաների՝ սա լավագույն լուծումն է»,- «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այսպիսի կարծիք հայտնեց՝ անդրադառնալով Զինապարտության մասին օրենքի դեմ դասադուլ հայտարարած ուսանողների՝ դասադուլն ու հացադուլը դադարեցնելու որոշմանը:

Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ ի պատիվ տղաների՝ նրանք հասկացել են, որ իշխանությունը՝ ի դեմս Վիգեն Սարգսյանի, արել է առաջարկություն, ապա պետք էր գնալ ընդառաջ և մասնակցել ենթաօրենսդրական ակտերի, կառավարության որոշումների ձևավորման քննարկումներին:

Գառնիկ Իսագուլյանը չբացառեց, որ երկուստեք որոշակի խնդիրներում կարող են գնալ զիջումների: Պարոն Իսագուլյանի ձևակերպմամբ՝ խնդիրը հավասար դաշտ ձևավորելն է:

Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ հիմա ավելի քիչ են խուսափում ծառայությունից, քան նախկինում. «Դեռ 1988-ից մարդիկ կային, որ իրենց հինգ տարեկան երեխաներին հայրենիքից հանում էին, որ չծառայեին: Դա նոր երևույթ չէ: Եթե չծառայածների ցուցակը նայեք, կտեսնեք, որ այն ժամանակ ավելի շատ էին խուսափում ծառայությունից, քան հիմա: Ընդհակառակը, եթե բոլորի համար ստեղծենք հավասար պայմաններ, խուսափողներ չեն լինի»:

Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ՝ հասարակությունը պետք է գա այն գիտակցության, որ տարբերություն դնի ծառայածների և չծառայածների միջև. «Եթե պարզվում է՝ երիտասարդը ազատվել է, քանի որ պապան հարուստ է, ուրեմն իրեն էլ, պապային էլ պետք է վարկաբեկել»:

Դառնալով իր դիտարկումների առիթով հնչող հակադարձումներին՝ պարոն Իսագուլյանը հայտարարեց. «Լավ կանեին այդ նույն ուսանողները Աբաջյանենց, Ադամենց, Արթուրենց, Կրպեյանենց տուն գնային, ցույց տային, որ այդ մարդկանց նկատմամբ հասարակական այլ վերաբերմունք կա: Ինչ վերաբերում է չծառայածներին՝ որևէ մեկն իր ֆեյսբուքյան էջում այդ ցուցակը դրե՞լ է, որևէ աղջիկ կոչ արե՞լ է, որ այդ չծառայածը տղա չէ»:

Նա ընդդիմախոսներին հորդորեց երևույթներն այդքան չէժանացնել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930