Լրահոս
Օրվա լրահոսը

Սաշա Ֆաբրին հայտնել է գերմանական կողմի պատրաստակամությունը Հայաստանում գերմաներեն լեզվի տարածման և ամրապնդման հարցերին աջակցելու առնչությամբ

Նոյեմբեր 17,2017 14:49

Երևանում Գյոթեի անվան կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է  Թբիլիսիի Գյոթեի անվան ինստիտուտի լեզվի բաժնի ղեկավար Սաշա Ֆաբրիին և Երևանում Գյոթեի անվան կենտրոնի ղեկավար տիկին Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին։

Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել Գյոթեի անվան ինստիտուտի ղեկավարությանը մեր երկրում Գյոթեի անվան կենտրոնի բացման սկզբունքային որոշման կապակցությամբ: Նա նշել է, որ Հայաստանում գործող գերմանական կառույցների գործունեությունում կրթության ոլորտի համագործակցությանը կարևոր տեղ է հատկացված: Լևոն Մկրտչյանի խոսքով, Գյոթեի ինստիտուտի ներկայությունը Հայաստանում ոչ միայն կնպաստի հայ-գերմանական կրթական, այլ նաև մշակութային ծրագրերի ամրապնդմանն ու զարգացմանը: Այդ համատեքստում նախարարը հույս է հայտնել, որ Երևանում Գյոթեի անվան կենտրոնի բացումը գործնական ու շոշափելի աջակցություն կտրամադրի Հայաստանում գերմաներեն լեզվի ամրապնդման և տարածման հարցերին: ԿԳ նախարարը կրթական համագործակցության ծրագրերից առանձնացրել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում գերմանական փորձը՝ հատկապես դուալ կրթության կազմակերպման գործում: Նա նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է գերմանական մոդելը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու ուղղությամբ:

Փոխանցելով Գյոթեի անվան ինստիտուտի ղեկավարության երախտագիտությունը՝ կրթության ոլորտում առկա համագործակցության համար՝  Սաշա Ֆաբրին հայտնել է գերմանական կողմի պատրաստակամությունը Հայաստանում գերմաներեն լեզվի տարածման և ամրապնդման հարցերին աջակցելու առնչությամբ: Նա ընդգծել է, որ գերմաներեն լեզվի ուսուցման նոր մեթոդներ կիրառելու և կրթության որակ ապահովելու համար Հայաստանում բավարար հիմքեր կան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930