Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, համագործակցելով Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների հետ, նոյեմբերի 16-ին, Արցախի Հանրապետության Աղավնո գյուղի սահմանային անցակետում հայտնաբերվել և նույն օրը, ժամը 8.50-ին, բաժին բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Արսեն Ղ.-ն, որը հունիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով դատարանի կողմից պատժի կրումից խուսափելու համար:
ՀՀ ոստիկանություն