Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ էին Միհրան Պողոսյանն ու Արթուր Գեւորգյանը (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2017 13:22

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը պնդում է, որ իր եւ Արփինե Հովհաննիսյանի միջեւ տարաձայնություններ չկան: Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկումների ժամանակ այսօր թյուրիմացություն առաջացավ. պարզվեց, նախագծի հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանը փոխարինվել էր Արփինե Հովհաննիսյանով:

Ռուստամ Մախմուդյանն այդ մասին տեղեկացավ խորհրդարանի դահլիճում, զեկուցումից առաջ: Ավելի ուշ, իր ելույթում, Մախմուդյանն ասաց, որ նախագիծը ժամանակավրեպ է, ինքը այլ առաջարկներ ունի:

Եզրափակիչ ելույթում Արփինե Հովհաննիսյանը չպատասխանեց կուսակցական գործընկերոջ դիտարկմանը: Ասաց`դրա համար կուսակցական հարթակ կա:

Հետո արդեն,Ռուստամ Մախմուդյանը, Հրայր Թովմասյանը եւ Արփինե Հովհաննիսյանը այս հարցը քննարկում էին նախ խորհրդարանի միջանցքում, ապա Հրայր Թովմասյանի աշխատասենյակում:

Արդեն հարցի քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում, Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ իրենց միջեւ տարաձայնություններ չկան: Aravot.am-ի դիտարկմանը`Ձեզ կուսակցական հարթակ հրավիրեցին, նա պատասխանեց. «Կուսակցական հարթակը Հրայր Թովմասյանի սենյակն էր»: Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ հարցի վերաբերյալ իր առաջարկները կներկայացնի մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Մանրամասները`տեսանյութում

Այս հարցը, բուռն քննարկվեց նաեւ հանձնաժողովում: Այս փոփոխությամբ նախատեսվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը՝ պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժել ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

Հարցի առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ ՀՀԿ-ական երկու պատգամավորներ`Արթուր Գեւորգյանը եւ Միհրան Պողոսյանը դեմ քվեարկեցին նախագծին: Արթուր Գեւորգյանն ասաց, որ ինքն ընդհանրապես բռնությանը դեմ է եւ չի տարբերակում մասնագիտական բռնությունները:

Իսկ Միհրան Պողոսյանը հրաժարվեց մեկնաբանել իր դեմ լինելը: Ասաց`այսօր հարցազրույց չի տալիս: Aravot.am-ի հարցը`կո՞ղմ եք, որ բժիշկներին ծեծեն, Միհրան Պողոսյանն անպատասխան թողեց:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930