Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան այսօր բարձր տրամադրությամբ մտավ Գևորգ Սաֆարյանը։ Նա որևէ խոսք չասաց իրեն բռնության ենթարկելու մասին, ինչի մասին ահազանգել էր ՀՔԱՎ-ը, և հետոհերքել էր ինքը՝ Գևորգ Սաֆարյանը։
Դահլիճում ներկաները մոտեցել էին ապակիներին և փորձում էին խոսել նրա հետ։
Դեռ նախորդ նիստին դատավորը Գևորգ Սաֆարյանին հեռացրել էր դահլիճից 4 ժամով, քանի որ վերջինս պահանջել էր իր պաշտպաններին։
Քիչ անց նա նորից հեռացվեց դահլիճից, քանի որ փորձեց պարզել, թե ուր են իր պաշտպանները։
Դատարանում այսօր հետազոտվեցին գործում առկա ապացույցները՝ տեսանյութերի տեսքով, որտեղ Ժիրայր Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանը ներկայացնում էին երկրում տիրող իրավիճակը և թե ինչպես պետք է դուրս գան իրավիճակից։ Մասնավորապես՝ Ժիրայր Սեֆիլյանը նշում էր, որ եթե ձեռք բարձրացնեն ժողովրդի վրա, այդ ձեռքը պետք է կոտրվի, իսկ Գևորգ Սաֆարյանն էլ նշել էր, որ եթե պետք լինի, կմեռնի Բաղրամյանի մատույցներում։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ