Հայաստանի կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին նախագիծն էր քննարկվում ԱԺ-ում:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանն ասաց, որ ժամկետներն ուզում են երկարաձգել մինչեւ 2019-ի սեպտեմբերի 14-ը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ խորհրդատվական ծախսերը բավականին մեծ գումար են կազմում, մեկը չի՞ եղել, որ այդ ծախսերը հաշվարկեր: Գրիգորյանը պատասխանեց, որ մեծ աշխատանք է եղել անելու եւ խորհրդատվական ծախսերի մեծ բաղադրիչը բնական է, բացի այդ, դա եղել է բանկի համաձայնագրի համաձայն, Հայաստանը պարտավորություն է վերցրել, որ պետք է իրականացնի բանկի կողմից նախատեսվող բոլոր գործընթացները, այդ թվում՝ խորհրդատվական ծախսերը:
Ուրիխանյանը հարցրեց՝ բա ինչի՞ պատասխանատվության չենք ենթարկում այդ վատ խորհրդատուներին, որոնք չեն հաշվարկել, որ կան հողային տարածքներ, որոնց սեփականատերերի հետ առաջանալու են իրավահարաբերություններ, Ասիական բանկը չէ, ով ուզում է լինի, մենք փող ենք տվել. «Ասիական բանկը պահանջել է, հիմա եկեք դնենք այդ խնդիրը, ասենք՝ հարգելի բանկ, ատկա՞տ ես պահանջել»: Փոխնախարարը պատասխանեց, որ բանկի պահանջները նորմալ են, ոչ մի կապալառու էլ վճարում չի ստանում, եթե իրականացված աշխատանքները ընթացակարգերի համապատասխան չեն կատարվում:
Ուրիխանյանը նաեւ բողոքեց՝ ինչու մեր բետոնածածկույթի որակը ավելի վատը, քան հարեւան երկրում տասը տարի առաջ կառուցվածը:
Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պահանջեց ասել անուն, ազգանուն ու պաշտոն, թե ո՞վ է պատասխանատու այդ ճանապարհի չարաշահման համար: Փոխնախարարը պատասխանեց. «Խոսք անգամ չի կարող գնալ չարաշահումների մասին: Կա երկու օբյեկտիվ պատճառ ժամկետի ուշացման՝ հողերի օտարում եւ տարաբնակեցման իրականացում»:
Բագրատյանը դժգոհեց. «Դուք շարունակում եք միատոն, ոչինչ չասող նախադասություններ ասել: 30 կմ ճանապարհը կառուցել են 150 մլն դոլարով, դա նորմա՞լ է, երկրորդը՝ ե՞րբ են ավարտելու, ե՞րբ, պա՞րզ եմ ասում, ժամկետ ասեք»:
Գրիգորյանը պատասխանեց, որ այդ գումարը համապատասխանում է ծրագրով նախատեսված նախահաշվին: Ինչ վերաբերում է ծրագրի ավարտին, այն կլինի 2019-ի 3-րդ եռամսյակում, խոսքը տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին հատվածի եւ Տրանշ-3 –ի մասին է, որը ներառում է մի քանի հատված՝ Թալին-Լանջիկ եւ Լանջիկ Գյումրի հատվածները:
Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ արդեն այդ ճանապարհների համար մի քանի խոշոր վարկեր ենք վերցրել՝ 1,5 մլրդ-ի:
Պատգամավորները հետաքրքրվում էին՝ այս ճանապարհն ընդհանուր առմամբ ինչքան՞ն գումար է արժենալու ՀՀ քաղաքացիների համար, ե՞րբ է այն ավարտվելու եւ որտե՞ղ ենք մենք հասել, ի՞նչ ծավալի աշխատանքներ ենք կատարել: Այս հարցերի պատասխանները չտրվեցին:
Սերգեյ Բագրատյանը բողոքեց, որ անընդհատ վթարներ են լինում այդ ճանապարհին. «Ես այդ ճանապարհով գնում եմ, ամեն օր դուք սխալներ եք փոխում՝ աջ-ձախ, մեկ հանում գցում եք այլ ճանապարհին, մեկ հանում գցում եք արտերի մեջ, մեկ էլ հիշում եք, որ պետք էր կամուրջներ գցել: Իմ ճանապարհն է, տեսնում եմ՝ տաշում են, ասում եմ՝ ինչի՞ եք տաշում, ասում են՝ ջրահեռացումն էինք մոռացել: Էս ի՞նչ բերիք մեր գլխին, ավելի լավ էր հին ճանապարհով գնում-գալիս էինք: Մեր համբերությունն եք չարաշահում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իսկապես, ես ինչ կրակը գցեցին մեզ —– 1.5 միլիարդ դոլար պարտքի տակ գցեցի մի ամբողջ երկի
Կլասիկ ոչ պրոֆեսիանալիզմի օրինակ տրանսպորտի նախարարությունից, հատկապես Բեգլարյան կոչեցյալից և նրա հովանավոր Գագիկ Գրիգորյանի կողմից
Ատկատներ, անտերություն
Տեսնես երբ են պատժի ենթարկելու այսպիսի այլանդակներին