Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ի արձագանքը՝ «Ծառուկյանի» պատգամավորներին. «ՊԵԿ-ը աչք փակի եւ որեւէ գործողություն չիրականացնի՞» (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2017 12:51

«Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության» օրենքներում լրացում կատարելու մասին ՊԵԿ-ի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, տեսնելով, որ նախագիծը ՊԵԿ-ի հետ է առնչվում, նորից բարձրացրեցին «Առինջ մոլի» առեւտրականների հարցը, որի վերաբերյալ հայտարարություն էր տարածել ՊԵԿ-ը:  Նրանք մեղադրեցին ՊԵԿ-ին էժան ապատեղեկատվություն եւ մանիպուլյացիա տարածելու մեջ:

ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը արձագանքեց քննադատություններին. «Ինչ վերաբերում է համաչափ կամ ոչ համաչափ վարչարարությանը, ՊԵԿ-ի կողմից իրականացված գործողությունների օրինական կամ ոչ օրինական լինելուն, ներկայացված վերլուծությունների թույլ կամ ուժեղ լինելուն, ապա ասեմ՝ համաչափ վարչարարությունը հասկանալի կատեգորիա չէ մի քանի դեպքերում: Երբ շարունակաբար տնտեսվարող սուբյեկտը նախազգուշացվում եւ զգուշացվում է, իր ծանուցումից հետո կարող է չփոխել իր վարքագիծը եւ շարունակել թերհայտարարագրերի իրացման շրջանառությունը, այս դեպքում հասկանալի չէ, թե ինչ է նշանակում համաչափ կամ անհամաչափ վարչարարություն եւ որն է այն չափը, որը պետք է որոշվի»:

Նաիրա Զոհրաբյանն առաջարկել էր հաշվի առնել, թե որտեղ են գտնվում «Փեթակ» եւ «Սուրմալու» առեւտրի կետերը եւ որտեղ է գտնում «Առինջ մոլը»: Միրումյանի խոսքով՝ «Միգուցե փաստարկներ կան, որ պետք է հաշվի առնել, բայց այս դեպքում, երբ 10 ամիս շարունակ 200 տնտեսվարող սուբյեկտ կարող են ցույց տալ ընդամենը 1 մլն-ի իրացման շրջանառություն եւ ՊԵԿ-ը աչք փակի եւ որեւէ գործողություն չիրականացնի՞, իհարկե, պետք է իրականացնի իր գործառույթը, պետք է գործադրի այն վարչարարական գործիքները, որոնք իրեն տրված են»:

Ըստ Միրումյանի, օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի 14-րդ հոդվածն է դա սահմանում, նաեւ՝ Հարկային վարչարարության մասին օրենքի 31, 32 հոդվածները:

Տեղից Էնֆիաջյանը բղավեց, որ այդ հոդվածներով խուզարկություն չի նախատեսվում, Միրումյանն էլ արձագանքեց. «Խուզարկություն ոչ ոք չի արել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930