Լրահոս
Օրվա լրահոսը

Վախթանգ Միրումյանը՝ «Առինջ մոլում» ՊԵԿ-ի «վայրագությունների» ու վրաերթի մասին

Նոյեմբեր 17,2017 12:42

«Եթե կան նման դեպքեր, ապա կարող են դիմել համապատասխան մարմինների, ովքեր կպարզեն, եղել է, թե ոչ: Հայտարարություն կատարելով չէ միայն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, պատասխանելով հարցին` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները հայտարարում են, որ ՊԵԿ աշխատակիցները վայրագություններ են կիրառել «Առինջ մոլի» աշխատակիցների նկատմամբ, ընդհուպ, մինչեւ վրաերթի են ենթարկել:

Դիտարկմանը, որ կա նաեւ համապատասխան տեսանյութ, «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցն էլ պնդում է, որ տեղի ունեցածն իրականություն է, ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց` չի տեսել այդ տեսանյութը:

Մանրամասնելով, ՊԵԿ փոխնախագահը նաեւ նկատեց` հարկային մարմինները, օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունեն կիրառել ֆիզիկական ուժ: Ասենք, եթե հարկային մարմնի ներկայացուցչի վրա հարձակվել են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930