Լրահոս
Օրվա լրահոսը

«Առինջ մոլ» տոնավաճառում ՊԵԿ-ն ընդամենը 8 խախտում է արձանագրել, «Փեթակում»՝ նույնպես, իսկ «Սուրմալուում»՝ 14. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 17,2017 12:11

Ամենամեծ տոնավաճառը հենց «Առինջ մոլն» է. այնտեղ գրանցված է 748 հարկ վճարող, «Փեթակում»՝ 345, «Սուրմալուում»՝ 361։ Պարզ ասած՝ «Սուրմալուի» 361 հարկատուները վճարում են մոտ 1,6 անգամ ավելի շատ հարկ, քան «Առինջ մոլի» 748 հարկատուները։ Միջինացված ցուցանիշները հենց դա են ցույց տալիս, մեկ հարկատուի միջին ամսական հարկը «Սարմալուում» կազմում է 1 մլն 265 հազար դրամ, «Փեթակում»՝ 1 մլն 144 հազար, «Առինջ մոլում»՝ 385 հազար։ Տարբերությունը՝ ավելի քան 3 անգամ։

Իսկ ինչո՞ւ է այդպես։ Բանն այն է, որ հարկերի ծավալն ուղղակիորեն կապված է շրջանառության ծավալների հետ։ Ինչքան մեծ է շրջանառությունը՝ այնքան մեծ է վճարվելիք հարկերի չափը։ Ու հիմա տեսեք, թե ինչ է ստացվում։ Մինչեւ մեկ մլն դրամ շրջանառություն ունեցողները երեք տոնավաճառներում էլ մոտավորապես նույնքան հարկ են վճարում, 1-3 մլն շրջանառություն ունեցողները՝ նույնպես, եւ այսպես շարունակ։ Այսինքն՝ ըստ միջակայքերի երեք տոնավաճառների առեւտրականների վճարած հարկերի ծավալները համադրելի են։ Բայց…

Ամենահետաքրքիրը հենց այստեղ է։ Ավելի ճիշտ՝ ստվերն է հենց այստեղ։ Մինչեւ 1 մլն դրամի շրջանառություն ունեցողների (կամ՝ ցույց տվողների) տոկոսը հարկ վճարողների ընդհանուր թվում կազմում է. «Փեթակում»՝՝ 2,5 տոկոս, «Սուրմալուում»՝ 4 տոկոս, «Առինջ մոլում»՝ 21 տոկոս։ Կամ՝ վերցնենք մինչեւ 3 մլն շրջանառություն ունեցողների տոկոսը. «Փեթակում»՝ 18,5 տոկոս, «Սուրմալուում»՝ 16, «Առինջ մոլում»՝ 49։ Ակնհայտ է, որ իրականում նման ահռելի տարբերություն լինել չի կարող, եւ մեծ է հավանականությունը, որ «Առինջ մոլում» շատերը պարզապես թաքցնում են իրական շրջանառությունը։

Հենց դա էլ փորձում է բացահայտել ՊԵԿ-ը, ու հենց դա էլ «Առինջ մոլի» «պարտաճանաչ հարկատուներն անվանում են տեռոր (փաստորեն մյուս բոլոր տոնավաճառների առեւտրականները վաղուց զոհվել են տեռորիստական ակտերից ու հիմա առեւտուր են անում հետմահու)։

Ի դեպ՝ տեռորի մասին։ Այնպես չէ, որ ՊԵԿ-ը կենտրոնացել է միայն «Առինջ մոլի» վրա։ Այդ տոնավաճառում ՊԵԿ-ն ընդամենը 8 խախտում է արձանագրել, «Փեթակում»՝ նույնպես, իսկ «Սուրմալուում»՝ 14։ Իսկ թե ինչու են ամենաշատը հենց «Առինջ մոլի» առեւտրականները բողոքում՝ հասկանալի է. ո՞վ կցանկանա զրկվել արտոնյալ տոնավաճառի աշխատակցի կարգավիճակից։

Գ. ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930