Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունները պահելու և զարգացնելու համար պետք է պետությունը գումար հատկացնի. «Փաստ»

Նոյեմբեր 17,2017 11:57

ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ի նիստի ժամանակ որոշում կայացվեց, որ ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ 3 եւ ավել տոկոս ձայն հավաքած կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքներն այսուհետ բյուջեից գումար ստանան։ Այսինքն, վերջին ընտրությունների ժամանակ արձանագրված ցուցանիշներով ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններից ու կուսակցությունների դաշինքներից 5-ը՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, ՀՅԴ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները իրենց հավաքած ձայների համապատասխան կստանան՝ ՀՀԿ-ն 30 մլն դրամ, «Ծառուկյան» դաշինքը՝ 17 մլն դրամ, «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն՝ 4-ական միլիոն, իսկ Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ն՝ 2 մլն դրամ։

Պարույր Հայրիկյանը, որը բավականին լավ է հիշում անցյալը, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իր ղեկավարած ԱԻՄ կուսակցությունը, ելնելով միջազգային փորձից, ժամանակին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկել է նման օրենք ընդունել։

«Այսինքն, եթե Սահմանադրությամբ ամրագրված է, որ երկիրը ինքնիշխան, սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետություն է, ուրեմն նշված ինստիտուտները պահելու և զարգացնելու համար պետք է պետությունը գումար հատկացնի։ Հայաստանում վերջին տարիներին այն սահմանափակվում էր ընդամենը ընտրությունների ժամանակ գումար տրամադրելով։ Ժամանակին պառլամենտ անցած կուսակցություններին որոշ միջոցներ հատկացրեցին, բայց այդ ավանդույթը չարմատավորվեց, քանի որ ՀՀՇ-ն նպատակ չուներ, որ իրենցից բացի այլ կուսակցություն ասպարեզում երևա։ Ընդհակառակը, ամեն ինչ անում էին, որ միայն իրենք մնան»,- ասաց Պ. Հայրիկյանը։

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930