Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկը չի զսպում գնաճը. «Հայոց Աշխարհ»

Նոյեմբեր 17,2017 11:44
kentronakan bank

Չնա­յած սպա­ռո­ղա­կան շու­կա­յում ինչ­պես գնա­ճա­յին մի­ջա­վայ­րը, այն­պես էլ գնա­ճա­յին սպա­սում­նե­րը վեր­ջին շր­ջա­նում ընդ­լայն­վում են, այ­նու­հան­դերձ Կենտ­րո­նա­կան բան­կը հակ­ված չէ այն չե­զո­քաց­նե­լու քայ­լեր ձեռ­նար­կել։

Հաշ­վի առ­նե­լով այդ հան­գա­ման­քը՝ ԿԲ խոր­հուր­դը հեր­թա­կան ան­գամ նպա­տա­կա­հար­մար չհա­մա­րեց վե­րա­նա­յել դրա­մա­վար­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան պայ­ման­նե­րը։ Ըստ այդմ, որոշ­վեց ան­փո­փոխ թող­նել վե­րա­ֆի­նան­սա­վոր­ման տո­կո­սադ­րույ­քը, որն ըն­թա­ցիկ տար­վա փետր­վա­րից սահ­ման­ված է 6 տո­կոս։

Գնա­ճի մեղ­մաց­ման փո­խա­րեն Կենտ­րո­նա­կան բան­կը շա­րու­նա­կում է նա­խա­պատ­վու­թյու­նը տալ տն­տե­սա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ակ­տի­վաց­մա­նը։ Ուս­տի հակ­ված է դե­ռեւս պահ­պա­նել դրա­մա­վար­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան այն պայ­ման­նե­րը, որոնք նպաս­տա­վոր են հա­մար­վում տն­տե­սու­թյան խթան­ման հա­մար։

Թե­եւ են­թադր­վում է, որ անհ­նա­րին կլի­նի այդ­պես եր­կար շա­րու­նա­կել։ Եթե իրա­կա­նա­նան Կենտ­րո­նա­կան բան­կի կան­խա­տե­սում­նե­րը, ապա.

– Առա­ջի­կա­յում անհ­րա­ժեշտ կլի­նի աս­տի­ճա­նա­բար չե­զո­քաց­նել դրա­մա­վար­կա­յին խթա­նող պայ­ման­նե­րը՝ մի­ջին­ժամ­կետ հատ­վա­ծում գնա­ճի նպա­տա­կի իրա­գործ­ման հա­մար,- աս­վում է նո­յեմ­բեր ամս­վա տո­կո­սադ­րույ­քի ար­ձա­նագ­րու­թյան մեջ։

Խոս­քը վե­րա­ֆի­նան­սա­վոր­ման տո­կո­սադ­րույ­քը բարձ­րաց­նե­լու մա­սին է։ Ինչ­պես հայտ­նի է, 2015թ. կե­սե­րից այն պար­բե­րա­բար նվա­զեց­վել է։ Այդ ըն­թաց­քում ԿԲ¬ն իրա­կա­նաց­րել է վե­րա­ֆի­նա­սա­վոր­ման տո­կո­սադ­րույ­քի զգա­լի՝ 4,5 տո­կոս իջե­ցում։ Դա նպաս­տա­վոր ազ­դե­ցու­թյուն է գոր­ծել նա­եւ մյուս տո­կո­սադ­րույք­նե­րի վրա։ Ոչ հա­մար­ժեք, բայց փո­ղը էժա­նա­ցել է երկ­րոր­դա­յին շու­կա­յում։ Դա ար­տա­հայտ­վել է մաս­նա­վո­րա­պես վար­կե­րի դեպ­քում։

Թե դրա­մա­վար­կա­յին պայ­ման­նե­րի մեղ­մաց­ման ուղ­ղա­կի ազ­դե­ցու­թյունն ինչ­պի­սին է տն­տե­սա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ակ­տի­վաց­ման վրա, ան­շուշտ դժ­վար է գնա­հա­տել։ Ան­տա­րա­կույս դա դրա­կան գոր­ծոն է տն­տե­սու­թյու­նը խթա­նե­լու ճա­նա­պար­հին։

Բա­վա­կան եր­կար ժա­մա­նակ իրա­կա­նաց­նե­լով ընդ­լայ­նո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն եւ փոր­ձե­լով նպաս­տա­վոր մի­ջա­վայր ձեւ­ա­վո­րել տն­տե­սա­կան աճի հա­մար՝ այ­նու­հան­դերձ Կենտ­րո­նա­կան բանկն այժմ ստիպ­ված է դի­մել որոշ­ա­կի վե­րա­նա­յում­նե­րի. «Տն­տե­սա­կան զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րից եւ գնա­ճի վե­րա­կանգն­ման հե­տագ­ծից շեղ­ման ռիս­կե­րի դր­սեւ­որ­ման պա­րա­գա­յում Կենտ­րո­նա­կան բան­կը հա­մա­պա­տաս­խա­նո­րեն կճշգր­տի դրա­մա­վար­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ուղ­ղու­թյուն­նե­րը՝ մի­ջին­ժամ­կետ հատ­վա­ծում ապա­հո­վե­լով գնա­ճի նպա­տա­կի իրա­գոր­ծու­մը»։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930