Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկելու եմ ՔրՕրում հատուկ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու շատ ավելի խստացված կարգավորում». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2017 11:24

«Ես չեմ կարծում, որ այս դահլիճում կա մեկը, որը կողմ է բռնությանը՝ անկախ նրանից, թե դա ում նկատմամբ կլինի, հանքափորի, տաքսիստի, թե՞ մեկ ուրիշի»,- ԱԺ-ում Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու եւ բժիշկների նկատմամբ բռնություն գործադրելու համար խիստ պատիժ սահմանելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ասաց, որ ինքն ունի վիճակագրություն, թե, օրինակ, տաքսիստների հանդեպ ինչպիսի բռնություն է իրականացվում. «Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, ինչն արդեն Քրեական օրենսգրքով նախատեսում է հստակ պատժամիջոց: Եվ որպես նախկին լրագրող, ես օգտվելու եմ իմ իրավունքից, որպես պատգամավոր եւ առաջարկելու եմ Քրեական օրենսգրքում հատուկ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու շատ ավելի խստացված իրավական կարգավորում»:

Ըստ Զոհրաբյանի, բռնությունների մասով առավել խոցելի են այսօր լրագրողները եւ եթե տարբերակում ենք դնում, ուրեմն պետք է ՔրՕրը շատ ավելի ծանրաբեռնել եւ հատ առ հատ գրել՝ չի կարելի բռնություն գործադրել տաքսու վարորդի հանդեպ, ուսուցչի հանդեպ. «Այդ տարբերակումը մեզ համար հասկանալի չէ: Դեմ ենք բռնությանը, կա կարգավորվում է արդեն Քրեական օրենսգրքով»:

Ըստ Արտակ Զեյնալյանի, եթե մարդն ուզում է վրեժխնդիր լինել իր հարազատի կորստի համար եւ բժշկի նկատմամբ բռնություն է գործադրում, պետք է պատժվի: Եթե լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը դատապարտվում է, սրանով պաշտպանվում է տեղեկատվության ազատությունը, իսկ բժշկի դեպքում պաշտպանվում է այն արժեքը, որը պաշտպանում է բժիշկն ինքը՝ մարդու կյանքն ու առողջությունը:

Ռուստամ Մախմուդյանի կարծիքով, այս նախագիծն այս տեսքով ԱԺ բերելը ժամանակավրեպ է:

Նախագծի համահեղինակ Կարեն Ավագյան ասաց, որ երբ նախագիծը ԱԺ էին բերում, չէին կարող պատկերացնել, որ կլինեն մարդիկ, որոնք բժշկի մասնագիտությունը այլ մասնագիտության հետ կհամեմատեն. «Երբ մի տեղը ցավում է, առաջին հերթին բժշկին են դիմում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930