Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Բանակի զոհերու ընտանիքներուն օգնելու հիմնադրամին ամերիկահայութեան ներդրումը ծիծաղելիօրէ՛ն քիչ էր (ամբողջ Ամերիկայէն՝ 370 տոլար). «Ասպարեզ»

Նոյեմբեր 17,2017 11:10

Ամերիկահայութիւնը ընդհանրապէս կարիքը ունի Հայոց Բանակին հանդէպ իր վստահութիւնը ամրացնելու: Տխո՛ւր փաստ էր՝ նախարարին կողմէ ներկայացուած (բայց իր կողմէ երբեք չկարեւորուած, հաւանաբար՝ մեզ չվիրաւորելու համար), որ Հայոց Բանակի զոհերու ընտանիքներուն օգնելու հիմնադրամին ամերիկահայութեան ներդրումը ծիծաղելիօրէ՛ն քիչ էր (ամբողջ Ամերիկայէն՝ 370 տոլար):

Այս վիճակի գիտակցութենէն մեկնած էր իմ հարցումս նախարարին, մամլոյ ասուլիսի ընթացքին, թէ՝ ինչո՞ւ Ապրիլեան քառօրեայ պատերազմէն ետք մեր կրած կորուստներուն պատասխանատուները յայտնաբերելու քննութիւն ու համապատասխան պատժական կարգադրութիւններ չեղան։

Նախարարը հարցումիս պատասխանեց՝ ըսելով, որ ուսումնասիրուած են պատերազմին հետ կապուած հարցերը, եւ անհրաժեշտ դասերը քաղուած են: Նախարարին կարծիքով՝ բանակին պատասխանը ատրպէյճանական յարձակումին պատշա՛ճ էր, եւ կարելի էր նոյնիսկ աւելի ուժգին հարուած տալ թշնամիին, սակայն քաղաքական նկատառումներով զսպուածութիւն ցոյց տրուեցաւ:

Այս պատասխանը, անշուշտ, չէր կրնար բաւարարել գոնէ զիս, որովհետեւ ընդհանրապէս այսպիսի պարագաներու, երբ մեծ ու թանկագին զոհեր եղած են, կարելի չէ անոնց կորուստի պատասխանատուութեան հարցը չքննել համապատասխան խի՛ստ տնօրինումներով: Վստահութեան ամրապնդման համար, բանակի եւ ընդհանրապէս պետութեան միջոցները իւրացնողներուն հանդէպ աչք փակելու եւ զանոնք հանդուրժելու վարքագիծը պէտք է կտրականապէ՛ս մերժուի:

ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930