Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ավետիսյան. «Մեզ մոտ գիտության մասին հիշում են, երբ արտասահմանից մարդ է գալիս, անգլերեն են խոսում». «Հրապարակ»

Նոյեմբեր 17,2017 11:06

Չնայած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ն ընդունեց երկրորդ ընթերցմամբ, սակայն այդ օրենքի դեմ բողոքող ուսանողները հայտարարել են, որ շարունակելու են պայքարը։ Հարցերին պատասխանում է կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, Պոլիտեխնիկ ինստիտուտի նախկին ռեկտոր, ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի դեֆորմացվող համակարգերի դինամիկայի եւ կապակցված դաշտերի բաժնի վարիչ պրոֆեսոր Արա Ավետիսյանը։

 – Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ասել է, որ կան դեպքեր, թվական տվյալներ, երբ գիտական թեզի պաշտպանությունն օգտագործում են զինծառայությունից խուսափելու համար, իսկ հետո պարզվում է, որ պաշտպանությունից հետո այդ անձինք չեն զբաղվում գիտությամբ։

– Դա ոչ թե բանակ չգնալու պատճառով է, այլ որ գիտության ֆինանսավորումը թույլ չի տալիս, որ մարդիկ զբաղվեն գիտությամբ եւ ընտանիքի ծախս հոգան։ Բազային ֆինանսավորումը՝ գումարած թեմատիկ ֆինանսավորումը, երիտասարդ գիտնականի համար կազմում է 200 հազար դրամից էլ քիչ։ Այսինքն՝ այդ վիճակը թույլ չի տալիս, որ մարդը շարունակի մնալ գիտության ոլորտում։

– Գիտությունն անընդհատ զարգանում է, պետք է անընդհատ կարդալ, համացանցով հետեւել նորություններին, որպեսզի երաշխավորվի գիտությամբ զբաղվելու շարունակականությունը։ Եթե ուսանողը երկու տարի զորակոչվում է եւ կտրվում գիտությունից, ապա նա կարող է կարճ ժամանակում լրացնել այդ բացը։

– Կա Իսրայել պետությունը, որտեղ սահմանված է համընդհանուր զինապարտությունը։ Համընդհանուր զինապարտություն են անցնում նաեւ

աղջիկները։ Կան զինապարտության այլընտրանքային տեսակներ։ Բայց ոչ ոք չի մտածում չծառայելու մասին։ Այնտեղ բանակից փախչողները մեկ տոկոս էլ չեն կազմում։ Իսրայելն այսօր գիտության մեջ շատ ու շատ ուղղություններով թելադրող մասնակից երկիր է։ Իսրայելը շատ լավ օգտագործում է հրեական սփյուռքի ձեռքբերումները, իրականացնում են համատեղ թեմաներ։ Իսկ մեզ մոտ գիտության մասին հիշում են, երբ արտասահմանից մարդ է գալիս, անգլերեն են խոսում։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930