Օրերս Ատլանտյան խորհուրդ հաստատությունում կայացավ «Ռուսաստանի սահմանային պատերազմներն ու սառեցված հակամարտությունները» խորագրով Ջեյմս Քոյլի հեղինակությամբ գրքի շնորհանդեսը՝ Ռուսաստանի հետխորհրդային երկրների նկատմամբ վարած քաղաքականության ու հետխորհրդային հակամարտությունների մասին:
Հեղինակի կարծիքով Ռուսաստանի վարած քաղաքականությունը ապակառուցողական է և չի նպաստում հետխորհրդային հակամարտությունների կարգավորմանը:
«Իր սահմաններում ռուսական ոտնձգություններին հակազդելու շատ միջոցներ չունենք: Պատճառը նրանում է, որ նախագահ Պուտինը հստակ նշել է, որ կօգտագործի ռազմական ուժ՝ պաշտպանելու այն, ինչ որակվում է նրա կողմից որպես իր երկրի ազգային շահ: Նմանատիպ պատասխան արձագանքը մեզ կտանի սառը պատերազմյան հին օրեր, ուր ոչ ոք չի ցանկանում վերադառնալ»,- ասում է Քոյլը:
Հեղինակը պնդում է, որ Մոսկվան ստեղծում է հակամարտություններ կամ նպաստում դրանց սառեցմանը, որպեսզի թուլացնի, պառակտի հետխորհրդային երկրները՝ իր ազդեցությունը վերջիններիս նկատմամբ պահպանելու համար:
«Ռուսաստանը փորձում է թուլացնել մյուս երկրներին՝ այդ միջոցով ուժեղացնելով իր ազդեցությունը նրանց նկատմամբ»:
Ըստ հեղինակի՝ ղարաբաղյան հակամարտությունը որոշակիորեն տարբերվում է մնացած հակամարտություններից, քանի որ այս պարագայում ի սկզբանե Մոսկվան հավասարապես աջակցում էր ինչպես հայկական, այնպես էլ՝ ադրբեջանական կողմերին: Սակայն հեղինակը պնդում է, որ հետագայում ռուսական կողմը ավելի շատ հակվեց դեպի Հայաստան ինչ-ինչ պատճառներից ելնելով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: