Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 12 հազար եվրո վճարել՝ բժշկի անփութության պատճառով հղիի մահվան հետեւանքով

Նոյեմբեր 16,2017 22:55

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է «Մովսիսյանի հայցը ընդդեմ Հայաստանի» և պարտավորեցրել հայցվորին վճարել 12 հազար եվրո փոխհատուցում:

Ալբերտ Մովսիսյանը ՄԻԵԴ էր դիմել կապված իր դստեր մահվան վերաբերյալ կայացված որոշման հարցով:

Մովսիսյանի դուստրը՝ 1985թ.ծնված Կ.Մ.-ն, 2007թ. սեպտեմբերի 7-ին հղիության առաջին շրջանում իրեն վատ է զգացել, և շտապ օգնություն են կանչել, որը տեղ է հասել 40 րոպե ուշացումով: Շտապ օգնության բժիշկը Կ.Մ-ին հայտնաբերել է անգիտակից վիճակում՝ արյան ցածր ճնշմամբ և թույլ շնչառությամբ, նրան ռելանիում և մագնեզիում է ներարկել և տեղափոխել է հիվանդանոց: Սակայն սեպտեմբերի 14-ին կինը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:

Հայցվոր կողմը դատական ատյաններում պնդել է, որ իր դուստրը մահացել է բժշկի անփութության պատճառով, քանի որ հղիության ընթացքում այդ ներարկումները հակացուցված են: Բացի այդ, նրա պնդմամբ, շտապ օգնությունը ժամանել է ուշացումով, իսկ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին բժիշկը հիվանդի կողքին չի նստել:

2008թ. հոկտեմբերին հայցվորի բողոքը Վճռաբեկ դատարանում չի բավարարվել:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, որով երաշխավորվում է՝ «յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանված է օրենքով»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930