Վճռաբեկ դատարանը դեկտեմբերի տասնմեկին կհրապարակի դատական ակտ՝ քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի՝ տոնածառի գործով բողոքի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը քննում է ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի բողոքն ընդդեմ Վերաքննիչ դատարանի կայացրած վճռի:
Իսկ Վերաքննիչ դատարանը, մերժել էր ընդդիմադիր ակտիվիստի` տոնածառի գործով բողոքը` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի՝ երկու տարվա ազատազրկման վճիռը:
«Վճռաբեկ դատարանի որոշմանն ենք սպասում, Գեւորգը դատապարտված է որեւէ բան չկատարելու պարագայում, երկու տարի պատիժ է կրում մի բանի համար, որ ընդհանրապես ինքը չի կատարել»,- ասաց Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Գևորգ Սաֆարյանը դատապարտվել է ազատազրկման 2015 թվականի Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ