ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության Խաչարձանի անտառպետության թիվ 6 պահաբաժնի անտառապահ Սեւակ Խանումյանը մեղադրվում է այն բանում, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, 2017թ. հուլիս ամսվա սկզբներին իր հորեղբոր որդուն`Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի բնակիչ Վրույր Խանումյանին թույլատրել է իր պահպանության տակ գտնվող պահաբաժնից ապօրինի պատրաստել եւ դուրս բերել ընդհանուր 109 հազար 800 դրամ արժողությամբ բոխի եւ հաճարենի ծառատեսակների 12.2 խորանարդ մետր թափուկ վառելափայտ`որով պետությանը պատճառել է ընդհանուր 219 հազար 600 դրամի վնաս:
Ս. Խանումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ս. Խանումյանի դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ