Վճռորոշ խաղում 2:0 հաշվով հաղթելով Նոր Զելանդիային՝ Պերուի ազգային հավաքականը դարձավ եկող տարվա ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճած վերջին՝ 32-րդ երկիրը:
Այսպիսով, 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի Դաշնության 11 քաղաքներում աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն մայրցամաքային ընտրական մրցաշարերի արգելքը հաղթահարած հետեւյալ ազգային հավաքականները (Ռուսաստանը որպես կազմակերպիչ երկիր չի մասնակցել ընտրական փուլին):
Եվրոպա. Ռուսաստան, Անգլիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Իսլանդիա, Իսպանիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սերբիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Շվեյցարիա, Շվեդիա:
Հարավային Ամերիկա. Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Պերու, Ուրուգվայ:
ԿՕՆԿԱԿԱՖ. Կոստա Ռիկա, Մեքսիկա, Պանամա:
Ասիա. Ավստրալիա, Իրան, Սաուդյան Արաբիա, Հարավային Կորեա, Ճապոնիա:
Աֆրիկա. Եգիպտոս, Մարոկկո, Նիգերիա, Սենեգալ, Թունիս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ