Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանածի աշխատավարձը չվճարելու հարցով վերջինիս ղեկավարի մոտ պարզաբանման գնացած ու սպանված երիտասարդ Լեւոն Սահակյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց:
Նիստը նախագահող դատավոր Արմեն Խաչատրյանը վատառողջ էր, ինչի համար նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ նիստը չի կայանա:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի քսանչորսին:
Հիշեցնենք, որ Վահան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Թերլեմազյան փողոցի 3-րդ հասցեում, Լևոն Սահակյանի նշանած Ա. Թովմասյանին աշխատավարձ չվճարելու հարցի շուրջ վերջինիս հետ վիճաբանության և քաշքշուկի մեջ է մտել, որի ժամանակ իր մոտ առկա ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս ոտքին և մեկ անգամ կրծքավանդակի շրջանին, որի հետևանքով Լեւոն Սահակյանը մահացել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ