ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՏԻՐՈՂ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2017 թվականի նոյեմբերի 16-ին, քաղաքական հայացքների համար կալանավայրում գտնվող Գևորգ Սաֆարյանը (Նուբարաշեն ՔԿՀ-ի իր խցում) ենթարկվել է բռնության:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա»-ն (հոդված 3) ամրագրում է` խոշտանգումների արգելում. ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Սակայն, կրկին ականատեսն ենք լինում, որ Հայաստանում գործող ապօրինի ռեժիմը չի ապահովում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացումը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բռնության գործադրումը և պահանջում վերականգնել նրա խախտված իրավունքները:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը միաժամանակ կոչ է անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են Գևորգ Սաֆարյանի և բազմաթիվ այլ քաղաքական բանտարկյալների անվտանգության հարցով և ցանկանում են հաստատել արդարություն, բարձրաձայնել քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող բռնությունների խնդիրը և աջակցել նրանց ազատ արձակմանը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն