Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ նիստում Արտուշ Գաբրիելյանի դեմ 3-րդ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացվեց

Նոյեմբեր 16,2017 17:32

«Սասնա ծռերի» գործով այսօրվա դատական նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց իր դեմ պաշտպաններից Մուշեղ Շուշանյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Այնուհետեւ արդեն երրորդ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացվեց դատավորին, այս անգամ՝  ամբաստանյալներից Մանվել Աթոյանի (լուսանկարում) շահերի պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանի կողմից:

Նա եւս պնդեց, որ դատավորը կողմնակալ է, ինչը փաստվում է, օրինակ, այն հանգամանքով, որ նա որոշել է Մանվել Աթոյանի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ, այն էլ՝ անորոշ ժամկետով: «Հիմնավոր է կասկածն առ այն, որ դուք Մանվել Աթոյանի հանդեպ կանխակալ վերաբերմունք ունեք: Նա կալանավորվել է իր քաղաքական հայացքների համար եւ մինչ օրս ենթարկվում է քաղաքական հալածանքի»,-դիմելով դատավորին՝ ասաց փաստաբանը:

Մեղադրող-դատախազներից Հակոբ Ենոքյանն Արա Ղարագյոզյանի միջնորդության դեմ առարկեց՝ նկատելով, որ կա կալանքի՝ ուժի մեջ մտած որոշում, որով, սակայն, չգիտես ինչու պաշտպանը դատավորին մեղադրում է կողմնակալության մեջ:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց իր դեմ այս ինքնաբացարկի միջնորդությունը եւս մերժել: Դա նշանակում է, որ գործը շարունակելու է քննել Արտուշ Գաբրիելյանը:

Այնուհետեւ պաշտպաններից  Գրիշա Բալասանյանն էլ ներկայացրեց ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն, որը եւս մերժվեց: Դա էլ ենթադրում է, որ Սարգսյանը շարունակելու է մնալ կալանավորված:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930